Aravot.am-ը գրում է.
Այսօր Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարություն է արել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն դատի է տվել: Նա դիմել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Հարությունյանը բազմաթիվ բացահայտումներ էր արել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված: Նրա մեկնաբանությամբ՝ «Մեր ժամանակների հակահերոս Լիսկան առանձնացրել է 2 փաստ եւ պահանջ ներկայացրել, որպեսզի ինձ դատարանը համարի զրպարտիչ, ինձ ստիպեն, որ հերքում տամ, հերքեմ իմ հայտարարությունները եւ միաժամանակ պահանջել է ինձնից՝ վերջին 19 տարիների ընթացքում գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացուց, իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ»: Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի այդ դատական հայցի հետ կապված հայտարարեց. «Այդ հայցադիմումը ամբողջությամբ տաղտկալի բարբաջանք է: Այն ունի ազգօգուտ պայքարից ինձ շեղելու, հանրության ուշադրությունը իր մոգոնած ճղճիմ հարաբերություններին բեւեռելու սին նպատակ: Ոչ տխրահռչակ Լիսկան, ոչ 20-ամյա լռությունից հետո նրան, կարեւոր չէ ինչի դիմաց, օգնության շտապած նախկին սիրուհին եւ զոհը, ոչ էլ ոչ ոք ինձ չեն կարող շեղել բռնազավթված Գորիսը, Սյունիքը, Հայաստանը լիսկաթափելու, ազատ, անկախ հայրենիք կերտելու 1988-ին որդեգրածս ուղուց»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ