Tert.am-ը գրում է.

«Երևանյան Ամառ 2013» ծրագրի շրջանակում Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին, ժամը 14։00-ից Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ Երևանում իրականացվելու է «Ձմերուկային հրավառություն» ժամանցային միջոցառումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

 Միջոցառման ընթացքում նախատեսվում են խաղային տարատեսակ մրցույթներ, ճանաչված և սիրված մարդկանց կողմից ձմերուկի հյուրասիրություն, մասնագիտացված կազմակերպությունների կողմից ձմերուկի ձևավորման եղանակների ներկայացում, երաժշտական հետաքրքիր կատարումներ՝ զուգակցված անակնկալներով ու մրցանակներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել