«Դեռ ամիսներ առաջ, երբ Վաղարշակ Հարությունյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, տեղեկություններ տարածվեցին, որ նա նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան: Որոշ ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Հարությունյանի՝ դեսպան դառնալու «փափագը» թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել: Դեսպանի նշանակման պարագայում հարցումը հաստատվում է 20 օրվա մեջ, իսկ եթե 20 օրում պատասխան չկա, նշանակում է, որ այն մերժված է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի նշանակման դիմումը փաստացի երկու անգամ մերժել է պաշտոնական Մոսկվան, իսկ դրա համար, ասում են, պատճառները շատ են:
Հերթական անգամ, ըստ թերթի տեղեկության, Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Իսկ թե ինչու է Փաշինյանն անձամբ խնդրում, մտածելու տեղիք է տալիս...»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։