Կոմիտասի 5 hասցեում անհայտ անձը իրարանցում է ստեղծել (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այսօր Կոմիտասի 5 հասցեում մինչ փոխքաղաքապետը զրուցում էր շենքի բնակիչների հետ, ակտիվիստներից մեկի՝ Անի Կաղինյանի հետ վեճի բռնվեց մի քաղաքացի: Բնակիչների հավաստմամբ՝ այդ անձը թաղապետարանի աշխատակից էր: Վեճի ընթացքում նա բռնի վերցրեց Անի Կաղինյանի հեռախոսը, որով ակտիվիստը նկարում էր անհայտ քաղաքացու խոսելաձևն ու վարքը: 

Ոստիկանների միջամտությամբ և ակտիվիստների պահանջով քաղաքացուն հեռացրին տարածքից: Անին բղավում էր, այդ անձը սադրիչ էր և ինչ-որ մեկի կողմից ուղարկված:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անի Կաղինյանն ասաց, որ վիճաբանությունը սկսվել էր այն ժամանակ, երբ իրեն շատ մոտ հեռավորությունից այդ անձը սկսել էր նկարել: «Ես ասացի՝ ինչու ես նկարում, նա էլ կոպիտ պատասխանեց: Հետո ես սկսեցի նրան նկարել, ձեռքիցս խլեց հեռախոսս և սպառնաց, որ կջարդի»:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել