1in.am-ը գրում է.

Նոր Զելանդիայում շուն-դոնորը օգնել է փրկել Ռորի անունով կատվին՝ հաղորդում է The New Zealand Helard-ը: Նման արտասովոր օգնության համար շանը դիմել են, քանի որ լաբորատորիաներում կատվի դոնորական արյուն չէր գտնվել, երբ կենդանին հիվանդացել էր, ու նրան արտահերթ օգնություն էր հարկավոր: 

Ըստ կատվի տիրոջ՝ Քիմ Էդվարդսի, Ռորին ծանր վիճակում է եղել և ամեն վայրկյան կարող էր մահանալ: Նրան առաջարկել են փրկության երկու տարբերակ՝ կատվի կամ շան արյուն ներարկել կենդանուն: 

«Մենք ժամանակ չունեինք, որ որոշեինք Ռորի արյան խումբը, իսկ առանց դրա ներարկումը կարող էր սպանել նրան: Ինձ ասում էին, որ Ռորիի օրգանիզմը ամենայն հավանականությամբ չի ընդունի շան արյուն, բայց դա կարող էր նրա կյանքը երկարացնել, քանի դեռ կորոշվեր նրա արյան խումբը և համապատասխան դոնոր կգտնեին»,- պատմել է նա:

Քիմը զանգահարել էր ընկերուհուն՝ Մասի անունով սև լաբրադորի տիրուհուն, և նրա հետ պայմանավորվել էր դոնորության համար: Շունը նվիրաբերել է 120 մլ արյուն, իսկ մի քանի ժամ անց Ռորին իրեն արդեն բավականին լավ է զգացել: 

Անասնաբույժները նշում են, որ նման միջկենդանական փոխներարկումները կարող են շատ վտանգավոր լինել և մահվան հանգեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել