Երևանի հիմնական դպրոցները պատրաստվում են նոր ուսումնական տարվանHaynews.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում արդեն բաշխվում են դասագրքերը, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տրամադրում է դպրոցների տնօրենների՝ նախապես ներկայացրած հայտերում նշված քանակությամբ, ընդ որում՝ առաջինից չորրորդ դասարանների բոլոր դասագրքերը անվճար են, իսկ հինգից իններորդ դասարանների դասագրքերի համար ծնողները կարող են վճարել ուսումնական տարվա ընթացքում։
Դպրոցներին են բաշխվում նաև ուսումնաօժանդակ իրեր՝ աշխարհագրության ատլասներ, պաստառներ և այլն, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել