Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին ԱԱ-2022 ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կյուրընկալի Գերմանիայի ընտրանուն։ 

Նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել, որ ցանկանում է ընտրական փուլն ավարտել հաղթանակով։

«Հայաստանի հավաքականը շատ լավ է հակագրոհում, ուստի մենք պետք է շատ զգոն լինենք պաշտպանությունում: Մեր նպատակն է, իհարկե, այս տարին ավարտել հաղթանակով:

Թոմասը (Մյուլլեր) ցանկանում է աջակցել թիմին և առաջ տանել տղաներին: Նա իսկապես կարևոր խաղացող է մեզ համար, և նա կգլխավորի թիմը Հայաստանի դեմ խաղում: Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Կայ Հավերցը ևս կսկսեն հանդիպումը մեկնարկային կազմում»,- մեջբեում է Ֆլիկին Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստան-Գերմանիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին, խաղի մեկնարկը՝ 21։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել