Սպանված թուրք հովվի ընտանիքը ուզում է դատի տալ թուրքական «Taraf» թերթինPanorama.am-ը գրում է.

Թուրքիայում սկանդալ է հասունանում Հայաստանի հետ սահմանին սպանված թուրք հովվի հարազատների և թուրքական «Թարաֆ» թերթի միջև: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» կայքը:

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հովվի մահը լուսաբանում էին որպես հայ զինվորների կողմից խաղաղ բնակչի սպանության փաստ: Լուսաբանման այս ընթացքը շեղվեց այն բանից հետո, երբ օրեր առաջ թուրքական «Թարաֆ թերթում հրապարակվեց «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» հոդվածը, որտեղ ներկայացվում էր, երկու երկրների միջև ծագած «հովվային ճգնաժամի» ողջ նախապատմությունը:

Ըստ այդ հրապարակման` սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերը զինվորական համազգեստ հագած երկու անգամ հարձակվել է հայկական սահմանապահ ուղեկալի վրա ու կրակ բացել: Պատճառը եղել է այն, որ թուրք հովիվներն իրենց անասուններին արածացնում էին հայկական արոտավայրերում: Նրանց քանիցս զգուշացվել է չանել նման բան, բայց նրանք շարունակել են նույն կերպ: Հայաստանի սահմանապահներն էլ որպես պատիժ առգրավել են կենդանիներին և թուրք սահմանապահների խնդրանքից հետո միայն վերադարձրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել