Այդքան էլ կարևոր չէ, թե որքան լավն է սեքսուալ կյանքդ ներկա պահին. չէ՞ որ այն կարող է ավելի լավը դառնալ: Դա տեղի կունենա, եթե բոլոր սեքսուալ պահանջներդ կանխատեսվեն և իրագործվեն զուգընկերոջ կողմից: Իսկ ինչպե՞ս հասնել դրան: Հեշտորեն:

Ուղղորդիր նրան

Ցանկալիին հասնելու ամենահեշտ միջոցը նրբորեն, բայց համառորեն նրա ձեռքը, շրթունքները (կամ մարմնի այլ մասերը) ուղղորդելն է այնտեղ, որտեղ քեզ պետք է: Կարող ես ինքդ շոյել քեզ «անհրաժեշտ» մասերում՝ ցուցադրելով և օրինակ ծառայելով սիրելիիդ համար:

Խնդրիր նրան

Եվս մեկ հեշտագույն միջոցը սիրելիիդ նախապես խնդրելն է այնպես անել, ինչպես քեզ հաճելի է: Սկզբից կարող ես գովել նրա սեքսուալ կարողությունները, հետո ասել, որ քեզ ավելի հաճելի կլիներ, եթե նա… Եվ շարունակես նախադասությունը:

Թուլացիր

Հաճախ լինում է, որ ոչ թե զուգընկերը չի կարողանում քեզ հաճույք պատճառել, այլ դու ինքդ չես կարողանում այն ստանալ: Պետք է սովորել թուլանալ և տրվել զգացողություններին և էմոցիաներին:

Խաղա նրա հետ

Պայմանավորվիր սիրելիիդ հետ. դու կատարում ես նրա էրոտիկ ֆանտազիան, նա՝ քոնը: Դա ոչ միայն քեզ հաճույք կպատճառի, այլև կօգնի էմոցիոնալ և հոգեբանական տեսանկյունից մտերմանալ սիրելիիդ հետ, նրան ավելի լավ ճանաչել:

Հաճախ գովիր սիրելիիդ

Գովքը լավագույն մոտիվացիան է: Ուստի ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել քննադատությունից, անգամ եթե այն իսկապես անհրաժեշտ է: Կենտրոնացիր դրական կողմերի վրա և մոռացիր բացասականը. այդ ժամանակ սեքսն իսկապես ավելի վառ ու ավելի լավը կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել