1in.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի մոտ արդեն ավանդական դարձած բողոքի ակցիային միացել էին ուսման վարձավճարներից բողոքող մի խումբ ուսանողներ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպումից հետո նրանք երթով շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, որտեղ քննարկելուց հետո որոշեցին այնումենայնիվ հանդիպել նախարարին և իրենց պահանջները ներկայացնել: 

Նշենք, որ ոչ բոլոր ուսանողներն էին համամիտ նախարարի հետ հանդիպելուն, այդ իսկ պատճառով հետացան: Իսկ նրանք, ովքեր համարում են, թե հանդիպելը ճիշտ է, կոչերով և «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի վանկարկումներով շարժվեցին դեպի նախարարություն:

Այստեղ սկզբում թյուրիմացություն առաջացավ, քանզի ուսանողները շատ քին, իսկ հանդիպման համար նախատեսված վայրը՝ փոքր: Հետագայում եկան համաձայնության, և հանդիպման եկած բոլոր ուսանողները բարձրացան վերև՝ նախարարի հետ հանդիպման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել