Panorama.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհում ինքնասպանությունը երիտասարդացել է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Նյու Յորքի «Կոլումբիայի» համալսարանի պրոֆեսոր, «Մեյլման» հանրային առողջության բժշկական համալսարանի հոգեբան-համաճարակաբան Քրիստինա Հովենը:
Նույն կարծիքն արտահայտեց նաև ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանը: Ըստ նրա՝ մարդիկ նման քայլի գնում են սոցիալ-տնտեսական, տարբեր իրավիճակային խնդիրների, իրենց կարծիքով՝ անելանելի, անլուծելի իրավիճակում հայտնված լինելու պատճառով: «Հայաստանում շատ են գնում ինքնասպանության՝ կպչուն-սևեռուն խանգարումների պատճառով»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ հիմնականում այն երիտասարդներն են գնում նման քայլի, որոնց ծնողները շատ են դիտողություններ անում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ