Tert.am-ը գրում է.
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով Հանքավանի ճամբարում անչափահասներին սեռական բնույթի նյութեր ցուցադրելու դեպքի մասին, հայտարարեց, որ այդ ամենի ետևում կանգնած են Հայ ավետարանական եկեղեցին և Հայ ավետարանչական ընկերակցությունը:
«Հանքավանի ճամբարում անչափահասներին ցույց են տվել սեռական բնույթի նյութեր: Մեր ուսումնասիրություններից իմացանք, որ այնտեղ տասներեք տարեկանից սկսած երեխաներ էին, և իրեն հայ համարող Ավետարանական եկեղեցին զբաղվում է առաքելական եկեղեցու հետևորդների վերամկրտությամբ»,- ասաց նա՝ հարցնելով, թե ի՞նչ կապ ունի սեքսը և հոգևոր ճամբարը:
Վերջինիս խոսքով՝ Գյումրիում Հայ ավետարանական եկեղեցուց բարեգործական ծրագրերով տրամադրվող անվանական գումարների յուրացում է տեղի ունեցել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ