Lurer.com-ը գրում է.

Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին մայիսի 1-ից կորցրել է 5.6 մլրդ դոլար. գրում է Bloomberg-ը: Ամբանին գլխավորում է խոշորագույն Reliance Industries նավթավերամշակման համալիրը: Այժմ 56-ամյա գործարարի կարողությունը կազմում է 17.5 մլրդ դոլար:

Հնդկական ռուփին շարունակում է կորցնել արժեքը դոլարի նկատմամբ՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների. ամենացածր ցուցանիշը կազմել է անցյալ շաբաթ (1 ռուփին՝ 62.03 դոլար):

Ազգային արժույթի անկումը բացասական ազդեցություն է թողել նաև հնդիկ միլիարդատերեի ակտիվների արժեքի վրա: Արժեթղթերի և բորսայի շուկայի տվյալներով՝ հուլիսի 3-ից միջազգային ներդրողները 3 մլրդ դոլարով վաճառել են հնդկական ընկերություններում իրենց բաժնետոմսերը: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ ռուփիի անկումը կշարունակվի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել