1in.am-ը գրում է.

Կառավարությունը որոշել է փոխել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրման գները: Այժմ սահմանված են համարանիշերի հատկացման գների 6 խմբեր, բայց դրանք կդառնան 8:

Գործադիր նոր որոշմամբ, մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար սահմանված 60.000, 120.000, 240.000, 600.000, 1.200.000 և 5.000.000 դրամ հաստատագրված վճարների փոխարեն սահմանվում են հաստատագրված վճարներ` 60.000, 150.000, 250.000, 400.000, 600.000, 1.500.000, 3.000.000 և 8.000.000 դրամի չափերով: 

Այսինքն՝ ամենագոլդ համարանիշը արդեն կարժենա ոչ թե 5 մլն, այլ 8 մլն դրամ: Եթե ուշադիր ուսումնասիրենք թվերը, տեսնում ենք, որ չեն բարձրացել միայն առաջին խմբի համարանիշերի գները, իսկ մնացածինն ակնհայտորեն բարձրացել են՝ միջինը երկու անգամ: 

Այս որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից հետո տասներորդ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել