Մալխասյան Գագիկը գյումրեցի էր։ 2020-ի հուլիսին կիսատ թողնելով ուսումը, զորակոչվում է բանակ։ Հադրութում էր ծառայում։ 2 ամսվա զինծառայող էր Գագիկը, երբ սկսվեց պատերազմը։
Պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր. սկզբում Հադրութում, ապա՝ Մարտունիում, որտեղ 10 օր շրջափակման մեջ է եղել, ապա կարողացել է հրաշքով դուրս գալ։
Էս տղեն հրաշքով փրկված էն «Հադրութի մալադոյներից» էր, ում պատերազմի վերջին օրերին տեղափոխեցին Շուշի։ Թե ինչպես նրանք պետք է պաշտպանեին քաղաքը, այսօր ոչ ոք չի պարզաբանում...
1 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, 2 ամսվա զինծառայող Գագիկենց վաշտն ընկնում է շրջափակման մեջ, բայց այս անգամ, ցավոք, հրաշք տեղի չի ունենում։ Շուշիի մատույցներում զոհվում է Գագիկը...
Հավերժ փառք քեզ, քաջ տղա։ Հիշատակդ վառ։
Գագիկը 19 տարեկան էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել