News.am-ը գրում է․

Նիգերիացի Ալիյա Իդրիսը ձերբակալվել է 50 հազար դոլարով իրեն վաճառելու փորձի համար, հայտնում է BBC-ն։ Տղամարդու խոսքով՝ այս գումարը նա պատրաստվում էր տալ իր աղքատ ծնողներին։

Ինչպես պատմել է 26-ամյա Ալիյան, նա աշխատում է որպես դերձակ է, սակայն միջոցները բավարարում են միայն միայն կարեւոր կարիքների համար։

Իր ֆինանսական վիճակը ինչ-որ կերպ բարելավելու համար տղամարդը որոշել է  վաճառել իրեն։ Իդրիսը ստվարաթղթի վրա հայտարարություն է գրել, որ վաճառում է իրեն 50 հազար դոլարով, կախել է վզից եւ սկսել է այդ տեսքով շրջել քաղաքում։

«Այս որոշումը կայացրել եմ աղքատության պատճառով։ Ես նախատեսում էի գումարի մի մասը տալ ծնողներիս, իսկ մնացածը թողնել ինձ»,-ասել է նա։

Ոստիկանության սպաներին վիրավորական է թվացել Իդրիսի գաղափարը։ «Այո, մենք ձերբակալել ենք նրան, նա գիշերել է ոստիկանությունում։ Այն, ինչ նա անում է, արգելված է իսլամում: Չես կարող վաճառել քեզ, ինչ վիճակում էլ որ լինես»,- մեկնաբանել են ոստիկանությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել