Armlady.am-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ ներկայումս սոցհարթակները մարդկանց մեծ գումարներ աշխատելու հնարավորություն են տալիս։ Armlady.am-ն առանձնացրել է այն հայտնի բլոգերներին, ովքեր ինստագրամյան և տիկտոկյան հարթակների իրենց ակտիվությամբ կարողանում են մեծ գումարներ վաստակել։

Մագա Հարությունյան
Բլոգեր Մագա Հարությունյանը այսօր, թերևս, ամենապահանջված հանրային դեմքերից մեկն է դարձել։ Նա բավական ակտիվ է ինստագրամում և տիկտոկում։


«Սկզբից մտքովս չէր անցնում, որ կարող եմ տիկտոկյան հարթակում գումար աշխատել, որովհետև սկզբում բացել եմ ուղղակի զբաղվելու համար։ Բայց հետո գովազդների առաջարկներ ստացա։

Չեմ թաքցնի՝ ես բավական մեծ գումարներ եմ աշխատում թե՛ տիկտոկով, թե՛ ինստագրամով։

Տիկտոկյան հարթակում ես ավելի թանկ վաճառվող պերսոնաժ եմ, քան ինստագրամում»,- պատմել է Մագան՝ խոստովանելով, որ 1 վիդեոհոլովակի արժեքը սկսվում է 100․000 դրամից։


Մագայի խոսքով՝ ապագայում գումարները վստահաբար կաճեն, քանի որ իր պահանջարկն էլ է գնալով մեծանում գովազդատուներին շրջանում։

Վիլենա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրը՝ 18-ամյա Վիլենան, հասարակությանը հայտնի դարձավ ինստագրամից ու տիկտոկից։


«Տիկ-տոկը լուրջ հարթակ է գումար աշխատելու, հայտնիություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու համար:

Հավելվածի միջոցով մեծ գումարներ եմ վաստակում, ծնողներիս համար նվերներ եմ գնում, բայց չեմ ուզում ասել, թե կոնկրետ որքան գումար եմ վաստակում:

Կարողանում եմ ծախսերս ինքնուրույն հոգալ, բայց ծնողներս օգնում են:

Այս տարիքում սեփական գումար վաստակելն ինքնավստահություն է տալիս, օգնում է դառնալ ինքնուրույն մարդ, կախված չլինել ծնողներից»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է Վիլենան՝ նշելով, որ միշտ է երազել հայտնի դառնալու մասին։

Շուշանիկ Տեր-Հովհաննիսյան
Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանը, ով առավել հայտնի է Չուչի-Շուշի անունով, վաղուց ուներ ինստագրամյան էջ, սակայն միայն նախորդ տարի նա որոշեց ակտիվացնել այն։


«Էջս ակտիվացնելու համար կեղծ հետևորդներ չեմ գնել, ամեն ինչ ինքնըստինքյան է եղել:

Թե՛ Ինստագրամում, թե՛ «Տիկ-տոկ»-ում, թե՛ Յութուբում կարողանում եմ գումար վաստակել: Ինստագրամում վաստակածս ամենամեծ գումարը տատանվել է 100-200 դոլարի սահմաններում:

Իսկ «Տիկ-տոկ»-ում հազվադեպ եմ գովազդներ անում, քանի որ չեմ ուզում մարդկանց հոգնեցնել»,- խոստովանել է Շուշանիկը։

King Ruzie

Ռուզաննա Բարսեղյանը համացանցային օգտատերերի շրջանում առավել հայտնի է King Ruzie անունով։ Վերջինս խոստովանել է, որ սոցհարթակները դարձել են իր ֆինանսական աղբյուրի մի մասը։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել