Աննկարագրելի հուզական օր ունեցա երեկ Լոռու մարզի Դսեղ գյուղում, որտեղ իրականացրեցինք «Հանուն Կյանքի» մարդասիրական ծրագրի առաջին փուլը:
5 կանայք, որոնք արցախյան պատերազմի զոհված հերոսների ընտանիքի անդամներ են, ստացան մատնահարդարի մասնագիտություն և անհրաժեշտ բոլոր գործիքները, որ սկսեն աշխատել:
Բառերով անհնար է ներկայացնել այն, ինչ զգացի, այն, ինչ տեսա ու լսեցի...
Մի արտահայտություն արեց զոհված փոխգնդապետի այրին, որն ունի 4 երեխա, կպատմեմ նրանց մասի մոտ օրերս, որը նկարագրում է մեր ծրագրի ողջ ՆՊԱՏԱԿՆ ու ԱՐԴՅՈւՆՔԸ ` «մեր օրը ` վերջին 1 տարվա ընթացքում սկսվում ու ավարտվում էր գերեզմաններում, իսկ հիմա առավոտյան գալիս ենք դասի, սովորում, հավատում, որ հնարավորություն ունենք մեր կյանքը փոխելու ու արժանապատիվ ապրելու, մեր հերոսների կիսատ երազանքներն իրականացնելու ու թևավորված գնում ենք տուն` գիտակցելով, որ մենակ չենք ու մոռացված չենք»...
Այ սա է այն ՀԱՆՈւՆԸ` հանուն որի արժե՜ ապրել և արարել, հանուն որի մենք նախաձեռնել ենք այս ամենն ու շարունակելու՜ ենք առանց հուսահատվելու!
Մարզ առ մարզ, ընտանիք առ ընտանիք հզորացնելու ենք, որ արժանի դառնանք այն զոհողությանը, որը առանց երկմտելու արվել է Հանուն Բոլորիս Կյանքի...
Tanya Ohanyanս շնորհակալ եմ քո նվիրված ու որակյալ աշխատանքի համար!
Իմ Grigor Ter-Ghazaryan Nona Sargsyan ջաներ օրհնվե՜՜՜ք
Շուտով շարունակում ենք, հաջորդ փուլը Արարատի մարզում
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ninamanukian/posts/4647625918634362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել