Ամերիկացի լրագրողը Russia Today-ի եթերը խաթարել է գեյերի պաշտպանության մասին ելույթով (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Russia Today հեռուստաալիքի եթերում ամերիկացի լրագրող Ջեյմս Կերչիկը հրաժարվել է խոսել Բրեդլի Մենինգի դատավճռի մասին և հանդես է եկել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ Ռուսաստանի կոշտ դիրքորոշման դեմ ելույթով: 

Եթերի այս հատվածը տեղադրվել է Youtube-ում: Ուղիղ եթերում Կերչիկը մի քանի րոպե քննարկել է վերջին շրջանում հոմոսեքսուալիզմի քարոզման արգելքի մասին՝ արհամարհելով հարցերն ու հաղորդավարի նկատողությունը:

Նա այնուհետև դիմել է հաղորդավարին՝ ամոթանք տալով հեռուստաալիքի աշխատողներին, որոնք արհամարհում են այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում:

Նրա խոսքերով՝ ինքը կիրառել է իրեն տրամադրված երկու րոպե եթերաժամանակը՝ մարդկանց պատմելու ճշմարտությունը: Ըստ նրա՝ Russia Today-ն օրական 24 ժամ խոսում է Մենինգի մասին, սակայն ոչ Ռուսաստանում ընդունված հոմոֆոբ օրենքների մասին:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի ամերիկյան զինվորական դատարանը 25-ամյա շարքային Բրեդլի Մենինգին, ով հանդիսանում է Wikileaks-ի ինֆորմատորը, մեղավոր է ճանաչել լրտեսման և համակարգչային խարդախությունների մեջ ու դատապարտել նրան 35 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել