168.am-ը գրում է․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չհերքեց տեղեկությունները, թե նախարարությունը համավարակային իրավիճակով պայմանավորված՝ դիմի լրացուցիչ սահմանափակումների և, մասնավորապես, փակ տարածքներում՝ օրինակ, ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ մուտքը հնարավոր դառնա միայն պատվաստվելուց հետո:

«Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի: Ձեր կողմից նշված առաջարկները ևս ներառված են. դրանք կքննարկվեն, և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջնական հավանություն տալու դեպքում արդեն…»,- ասաց նախարարը՝ պատասխանելով լրագրողի` նոր սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունների մասին հարցադրումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել