Մարդկանց կտտանքների և սպանությունների մասին կարդալուց միայն մեր մարմնով սարսուռ է անցնում, իսկ այդ ամենը դիտելը կամ լսելը նույնիսկ ավելի սարսափազդու կլիներ: Որոշ հանցագործներ տարբեր պատճառներով նկարահանել են իրենց նողկալի հանցագործությունները` այսպիսով պատկան մարմիններին ապահովելով հանցանքի ապացույցներով:  

10. Անելիզա Միշելի դիվահալածությունը  (էկզորցիզմ)

Anneliese-Michel

Անելիզան գերմանացի կաթոլիկ կին էր: Նա պնդում էր, որ իր մեջ մտել են Ներոնի, Հիտլերի և այլ «դևերի» հոգիները: Նա նոպաներ էր ունենում և խորշում էր սուրբ խորհրդանշաններից, օրինակ` խաչից: Նրա ընտանիքը դիմել էր բժշիկներին, սակայն շատ շուտ էր ձեռք քաշել բուժօգնությունից, քանզի Անելիզայի ախտանշանները շարունակվում էին: Ի վերջո նրա ընտանիքի անդամները դիմել էին  հայր Առնոլդ Ռենզին և Էռնստ Ալտին, որպեսզի նրանք վանեին Անելիզայի մեջ բնակվող չար հոգիներին: Հոգևորականները համաձայնեցին օգնել Անելիզային և ձայնագրեցին դիվահալածության ողջ ընթացքը: Ձայնագրությունը հասանելի է օնլայն: Հոգևորականների կատարած դիվահալածության արարողության ընթացքում Անելիզայի հանած տարօրինակ ձայները սոսկալի ազդեցություն են թողնում լսողի վրա: Դիվահալածությունը, սակայն, ոչ մի արդյունք էլ չտվեց: Դրանից հետո նա դեռ մի տարի կիսասոված տառապում էր: Համացանցում տարածված են նրա լուսանկարները, որոնցում նա հյուծված տեսք ունի: 1976 թ.-ի հուլիսի 1-ին նա մահացավ: Հետագույում պարզ դարձավ, որ նրա մահը վրա է հասել սովահարության պատճառով: Եթե անգամ մի օր առաջ նրան բուժօգնություն ցուցաբերվեր, հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը: Անելիզայի ծնողները և հոգևորականները մեղավոր ճանաչվեցին չկանխամտածված սպանության մեջ: Նրանց դատապարտեցին վեց ամսվա ազատազրկման, քանզի նրանք համապատասխան խնամք և բուժօգնություն չէին տրամադրել Անելիզային: «Էմիլի Ռոզի դիվահալածությունը» (The Exorcism of Emily Rose) ֆիլմի հիմքում ընկած է Անելիզայի պատմությունը:    


9.Լեոնարդ Լեյք և Չարլզ Նըգ  

Leonard-Lake-and-Charles-Ng

Լեոնարդ Լեյքը և Չարլզ Չի-Թատ Նըգը ժամանակակից պատմության ամենադաժան մարդասպաններից են: 1983-1985 թթ. նրանք բռնաբարել, տանջել և սպանել են տասնմեկից քսանհինգ մարդու: Նրանք իրենց զոհերին բերում էին իրենց ագարակ: Կարծում էին, թե իրենք երկուսով կփրկվեն միջուկային պատերազմից  և կօգտագործեն սեքս գերիներին` աշխարհը վերաբնակեցնելու համար: Լեյքին և Չարլզին ձերբակալեցին խանութի թալանի ժամանակ: Հետաքննության ընթացքում նրանց ագարակից հայտնաբերվեցին կանանց, տղամարդկանց և անգամ մի երեխայի դիակներ: Ագարակում հայտնաբերվեցին նաև նրանց հանցագործությունների մասին վկայող տեսանյութեր, որոնց մի մասը հասանելի է օնլայն: Այս տեսանյութերում բուն սպանության ընթացքը արձանագրված չէ, սակայն դրանցում երևում է, թե ինչպես են Լեոնարդն ու Չարլզը սեռական ոտնձգություններ գործում իրենց կին զոհերի նկատմամբ: Լեոնարդն ինքնասպան եղավ, նախքան կհրապարակվեր նրա դատավճիռը, իսկ Չարլզը դատապարտվեց ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է Կալիֆորնիայի բանտում:
 

8. Յորմի Ջոնսոն

prince-johnson

Լիբերիայի քսանմեկերորդ նախագահ Սեմյուել Քենյոն Դուն իշխանության եկավ արյունալի հեղափոոխության միջոցով: Ոչ պակաս արյունալի էր նաև նրա անկումը: Նրա իշխանության տասներորդ տարում Յորմի Ջոնսոն անունով մի տղամարդ գերի վերցրեց Դուին այն բանից հետո, երբ վերջինս պարտություն կրեց ապստամբների դեմ մարտում: Նրա տառապանքները ցուցադրող տեսանյութը, ինչպես նաև սպանության լուսանկարները հասանելի են համացանցում: Տեսանյութերից մեկում օրինակ ցուցադրված է, որ Ջոնսոնը, Բուդվայզեր խմելով, դիտում է, թե ինչպես են կտրում կիսամերկ ու արնաշախաղ Դուի ականջը:


7. Փոլ Բեռնարդո և Կառլա Հոմոլկա

Paul-Bernardo-and-Karla-Homolka

Կանադացի սերիական մարդասպաններ Փոլ Բեռնարդոն և նրա կին Կառլա Հոմոլկան գործել են մի շարք սեռական ոտնձգություններ և նվազագույնը երեք սպանություն: Նրանց հանցագործությունների մի մասը նկարահանված է: Տեսանյութերից մեկում երևում են Կառլայի քրոջ բռնաբարությունն ու սպանությունը. այնքան դաժան են գտնվել, որ սպանել են անգամ Կառլայի քրոջը: Այլ տեսանյութերում էլ պատկերված է, թե ինչպես է Կառլան սեռական ոտնձգություններ գործում չորս կանանց նկատմամբ: Այս տեսաժապավենները մեծապես հեշտացրել են նախաքննությունն իրականացնողների գործը` ապահովելով նրանց մեղավորությունը հաստատող ապացույցները: Փոլ Բեռնարդոն դատապարտվեց քսանհինգ տարվա ազատազրկման, իսկ Կառլա Հոմոլկան` տասներկու տարվա: Դատավարությունից հետո որոշվեց ոչնչացնել նրանց հանցագործությունների մասին վկայող բոլոր վեց տեսաժապավենները:


6. Ղասաբը

Armin-Meiwes

Երբ մարդուն պատում է մարդ մորթելու և նրա միսն ուտելու անվերահսկելի ցանկություն, ապա նա հաստատ ցնդել է: Այնուհանդերձ, այն քաղաքակիրթ ու կազմակերպված ձևը, որով նա իրականացրեց իր մանկության ֆանտազիան, ստիպում է կասկածել` արդյո՞ք նա հանցագործ է, թե՞ պարզապես տաբու խախտող:   

Մյուվզը մի կայքում հայտարարություն տեղադրեց: Հայտարարության մեջ ասվում էր, որ «Կաննիբալ» սրճարանը փնտրում է կամավոր զոհի: Նա գտավ մեկին: Հայտարարությանը արձագանքել էին մի քանի հոգի, սակայն նրանք հետ էին կանգնել` հասկանալով, որ Մյուվզը լուրջ էր տրամադրված: Բեռլինցի Առմանդո Բռանդեսը այդպես էլ հետ չկանգնեց կամավոր զոհ դառնալու մտքից: Նա և Մյուվզը հանդիպեցին, և Մյուվզը նրան սպանեց և հաջորդող ամիսների ընթացքում մաս-մաս կերավ նրա մարմինը: Այս ամենը տեսագրված է, սակայն տեսագրությունը չի հրապարակվում: Մյուվզը ձերբակալվեց և դատապարտվեց ցմահ ազատազրկման:

 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել