Armsport.am-ը գրում է.
Calcio e Finaza վիճակագրական պորտալը հրապարակել է Ա Սերիայում ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը։
Տարեկան 7 միլիոն եվրո աշխատաավարձով այն գլխավորում են «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և «Ռոմայի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն։
4 միլիոն եվրո աշխատավարձով երրորդը «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին է։ Մաուրիցիո Սարին (Լացիո) և Լուչանո Սպալետին (Նապոլի) 3-ական միլիոն եվրոյով կիսում են 4-5 հորիզոնականները։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/317517/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել