Armsport.am-ը գրում է․

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիա, հայտնում է The Telegraph-ը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրում է «Վուլվերհեմփթոնը», որը դեռ այս ամռանը ցանկանում էր կիսապաշտպանին ձեռք բերել, սակայն պորտուգալացին առողջական խնդիրներ ուներ։

Ռենատու Սանչեշը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում հինգ խաղ է անցկացրել և դրանցում երկու դեղին քարտ ստացել։

Ամռանը կիսապաշտպանին իր թիմում ցանկանում էր տեսնել նաև «Բարսելոնան», որը դիտարկում էր խաղացողին վարձակալելու տարբերակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել