Tert.am-ը գրում է.
Ուկրաինան պատրաստ է էսկալացիայի և Դոնբասում ռազմական գործողությունների նոր փուլի, հայտարարել է միացյալ ուժերի հրամանատար, Ուկրաինայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկը, գրում է interfax.ru-ն։
«Մենք պատրաստ ենք էսկալացիայի, պատրաստ ենք ռազմական գործողությունների նոր փուլի, բացի կայունացման օպերացիայից, մենք պատրաստ ենք պաշտպանական գործողության, հնարավորության դեպքում հակահարձակողական գործողություն կանցկացնենք»,- ասել է Պավլյուկը։
Նա վստահեցրել է, որ ուկրաինական զորքերը պատրաստ են դրան։ Բացի այդ, Պավլյուկն ասել է, որ «Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներին չի համարում անկախ միավոր, որն ունի իր կարծիքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/11/02/donbass/3720209
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել