Armsport.am-ը գրում է.

Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց Թայլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին:

Առաջին ռաունդում  5 մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին Բաչկովին:  Երկրորդ ռաունդում մրցավարները միաձայն առավելություն տվեցին թաիլանդցի բռնցքամարիկին, իսկ  3-րդ ռաունդում վճռորոշ եղավ կողային մրցավարներից մեկի որոշումը, ինչի արդյունքում 3:2 հաշվով հաղթանակը շնորհվեց Թայլանդի ներկայացուցչին: Մարտից հետո Բաչկովը ցույց տվեց, որ զարմացած է մրցավարների որոշումից:

Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Չալոյանը հաղթանակ էր տարել ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել