Armsport.am-ը գրում է.
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում՝ 2022 թվականի նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղերի համար, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Շվեդիայի հավաքականը նոյեմբերի 11-ին արտագնա հանդիպում կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 14-ին ընտրական փուլը կավարտի Իսպանիայի հավաքականի հետ խաղով։
Շվեդները վեց խաղում վաստակած 15 միավորով խմբում առաջինն են և երկու միավորով առաջ են
երկրորդ տեղում ընթացող իսպանացիներից։
Իբրահիմովիչը, ով Եվրո-2016-ից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին, այս տարի վերադարձավ հավաքական և Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում անցկացրեց, սակայն վնասվածք ստանալուց հետո բաց թողեց ԵՎՐՈ-2020-ը և ԱԱ ընտրական փուլի աշնանային խաղերը: