Tert.am-ը գրում է.
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի կարծիքով՝ Սիրիայի իրադարձություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» նոր տարբերակն են, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
Մայիսին Ռուսաստանը և ԱՄՆ-ն հանդես էին եկել «Ժնև-2» միջազգային կոնֆերանսի անցկացման նախաձեռնությամբ, որը պետք է արագացներ Սիրիայում իրավիճակի դիվանագիտական լուծումը և կոնֆլիկտի երկու կողմերին բերեր երկխոսության: Սակայն հանդիպման ամսաթիվն անընդհատ հետաձգվում է, ներկա դրությամբ՝ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, չնայած ժամկետները դեռ հստակ չեն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անհանգստություն էր հայտնել կոնֆերանսի ձգձգման առիթով՝ նշելով, որ այդ ընթացքում ահաբեկիչները կխանգարեն կոնֆլիկտի խաղաղ լուծմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ