Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 21-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ ավտոմեքենայում են եղել Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդգես Քոչարյանը, ով տեղում մահացել էր, իսկ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել