Tert.am Life-ը գրում է.
Women’s club–ում գործունեությունը հաջողելուց հետո Լիլի Մորտոն լսարանին կներկայանա որպես երգչուհի։ Հոկտեմբերի 30-ին կկայանան նրա առաջին՝ «Լիլի, Լիլի» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի առաջին մանրամասները Լիլին վստահել է Tert.am Life-ին։
Ըստ նրա՝ երգելն իր համար խորթ երևույթ չէ․ «Ես 7 տարի դաշնամուրի եմ գնացել, 3-4 տարի երգել եմ երգչախմբում։ Իմ ուսուցիչներն ինձ ասում էին՝ անպայման Կոնսերվատորիա ընդունվիր, բայց այն ժամանակ հայրս զոհվել էր, մայրս հնարավորություն չուներ ինձ ուղարկելու Երևանում ապրելու և սովորելու։ Այդպես էլ դա մնաց, բայց իմ մեջ միշտ եղել է երգելու ցանկություն։ Վերջին 3 տարում ես ու Վադիմը քննարկում էինք՝ ինչպես սկսել երգի կարիերան, բայց այդ թեման միշտ ձգձգվում էր։ Նախորդ տարի պրոդյուսերական ընկերություններից մեկի կողմից առաջարկ ստացա 3 տարով պայմանագիր կնքել երգի ասպարեզում։ Աշխատանքներ սկսեցինք, նույնիսկ տեսահոլովակ նկարահանեցինք, պարզապես, պայմանագրի հարցում համաձայնության չեկանք, հրաժարվեցինք։ Ի դեպ, այդ աշխատանքը ևս առաջիկայում կներկայացնենք»։
Լիլին նկատեց, որ հետագայում գուցե աշխատի վոկալն ավելի լավացնելու ուղղությամբ։ «Տարիներ առաջ իմ վոկալն ավելի լավն էր, քան հիմա, բայց հետագայում գուցե աշխատեմ այդ ուղղությամբ։ Այս պահին շեշտը դրել եմ ժամանակակից թրենդների վրա։ Ցավոք, այս պարագայում վոկալն այդքան էլ կարևոր չէ։ Ինձ համար կարևոր է ժամանակի թրենդներին համընթաց քայլելը։ Եթե 3 տարուց արդիական լինի, օրինակ, ջազը, կներկայանամ այդ ոճում։ Հիմա հաշվի եմ առել նաև Տիկ–տոկի թրենդները»,– ասաց դերասանուհին։
Նա նշեց, որ հումորային, թեթև տեսահոլովակ են նկարահանել, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է։ Տեսահոլովակում Լիլին ներկայացել է 7 look–ով , որոնցից 2–ը բացահայտել է՝ մեր ընթերցողների համար լուսանկարներ տրամադրելով։ Մյուս 5 look–ը թողնում է անակնկալ․ «2 օր գիշեր–ցերեկ տանջվել ենք, որպեսզի լավ աշխատանք անենք»։ Նա հատնեց, որ առաջիկայում նոր տեսահոլովակ էլ կներկայացնի, և դա կլինի շարունակական։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: