Armenpress.am-ը գրում է.

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 29-ին այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց և ծանոթացել մանկական Covid բաժանմունքում բուժում ստացող երեխաների առողջական վիճակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր տիրույթում գրառում է կատարել Մուրադյանը, մանրամասնելով, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա է հոսպիտալացված:

«Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid-19»,- գրել է Արմեն Մուրադյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել