Armsport.am-ը գրում է․

Sky Sports-ը հայտնում է, որ չեխ միլիարդատեր Դանիել Կրետինսկին բանակցություններ է վարում «Վեսթ Հեմի» ներկայիս սեփականատիրոջ հետ՝ ակումբը գնելու համար։

Նշենք, որ գործարարն արդեն ունի մեկ ֆուտբոլային ակումբ՝ Պրահայի «Սպարտան»։

Աղբյուրի համաձայն՝ սկզբում Կրետինսկին ցանկանում է գնել բաժնետոմսերի 27 տոկոսը, իսկ հետո վերցնել բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Բանակցությունները առաջադեմ փուլում են։

Գործարքը կարժենա մոտ 700 մլն ֆունտ ստերլինգ։ Այժմ «մրճահարները» 17 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել