Մոտենում է 2014 թվականը և հետևաբար «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը: Ճիշտ է, դեռ շատ ամիսներ կան «Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու համար, սակայն արդեն Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական կայքերում հայտնվել են Sirusho - Eurovision Song Contest 2014 անունով էջեր, ինչով Սիրուշոյի երկրպագուները հորդորում են Սիրուշոյին ներկայացնել Հայաստանը այս հեղինակավոր երգի մրցույթում: Նրանց ֆեյսբուքյան էջին արդեն հետևում է գրեթե 1600 օգտատեր, իսկ Թվիթերում ՝ 100+: Էջը վերջերս նաև ստեղծել է մի հոլովակ, որտեղ երկրպագուները իրենց պատրաստած պաստառներով դիմում են Սիրուշոյին ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում:
Նյութի աղբյուր՝ http://quello.net/3045--.html#.UhWjQhtHIcw
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել