Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե տեղյա՞կ են խնդրից եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում այն լուծելու ուղղությամբ, ասացին․ «Բոլոր թե՛ պետական, թե՛ թթվածնային կայանների ուժերն առողջապահության նախարարությունը մոբիլիզացրել է, աշխատում են 24/7 ռեժիմով։ Թթվածնային կայանների ծանրաբեռնվածության պատճառով որոշ թթվածնային կայաններում երբեմն լինում են վթարներ, որոնք մասնագետները փորձում են արագ վերացնել, որպեսզի ապահովեն թթվածնի մատակարարման հոսքը»։
Հարցին, թե որտեղից է, այդ դեպքում, գալիս դժգոհությունը, եթե իրենք ամեն ինչ անում են, որ թթվածինը բավարար չափով արտադրվի եւ մատակարարվի, նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց․ «Դժգոհությունը չգիտեմ, թե որտեղից է գալիս, ես գիտեմ, որ չորս մասնավոր կայանում եղել է վթար, հիմա այդ ուղղությամբ աշխատում են, ամեն ինչ անում են, որ արագ կարգավորեն»։
Նշենք, որ խնդիրներ կան հիմնականում Գեղարքունիքի մարզի ԲԿ-ներում, Սպիտակում, այլ մարզերում եւս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել