«168 ժամը» գրում է.

«Ոստիկանությունը ցանկանում է ավտոմեքենաների պետհամարանիշների սերիայում օգտագործվող տառերի քանակն ավելացնել ևս երեքով։ Մասնավորապես ներկայումս տրանսպորտային միջոցների համարանիշներում, ՀՀ կառավարության 2007թ.-ի հուլիսի 19-ի որոշման համաձայն, օգտագործվում են միայն A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U և V տառերը։ Դրանց կավելանան նաև C, F, և Z տառերը։

Որոշումը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից վաղը ներկայացվելու է կառավարության հաստատմանը։

Ինչո՞ւ են ավելացվում լրացուցիչ տառերը։ Որովհետև այդպես հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել «գոլդ» համարանիշների տարբերակների քանակը և հետևաբար՝ ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել դրանց վաճառքից։ Ի դեպ, ոստիկանությունը չի էլ թաքցնում այս նորամուծության պատճառը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել են։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Թանկանալու են նաև «սուպերգոլդ» համարանիշները։ 5 թվերի կրկնությամբ և նույն տառերի սերիան ունեցող համարանիշները նախկին 5 մլն-ի փոխարեն կարժենան 8 մլն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել