ԱԺ հայտարարությունների ժամին 2022 թվականի ռազմական բյուջեին եմ անդրադարձել։
Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում:
2018 թվականից հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին և դրանից հետո, այս իշխանության համար զինված ուժերն արժեք չունեն:
Նրանք այս իշխանության համար կեղծ թիրախներ են՝ սեփական տապալումները արդարացնելու և ջրից չոր դուրս գալու համար:
Հարգանքներս զինված ուժերում տարբեր ժամանակներում բարեխիղճ ծառայություն կրած բոլոր զինծառայողներին:
Մենք ձեր կարիքն ունենք, առանց ձեզ որևէ արմատական փոփոխություն անվտանգության ոլորտում չի կարող լինել, առհասարակ երկրում առանց ձեզ որևէ լուրջ վերափոխում դժվար է պատկերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել