Panorama.am-ը գրում է.

Աֆղանստանը հայտնվել է խոշորագույն հումանիտար ճգնաժամում, և իրավիճակը երկրում գնալով վատթարանում է այն պահից, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժումը զավթեց իշխանությունը: Այս մասին գրում է «bbc.com»-ը։

Միջազգային հիմնադրամները, որոնք ֆինանսավորում էին երկրում մի շարք հաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցների աշխատանքը, դադարեցրել են իրենց գործունեությունը:

Հեռուստաընկերության թղթակիցն այցելել է Հերաթ քաղաքի հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում թերսնուցմամբ տառապող երեխաները: Առողջապահական համակարգը սարսափելի վիճակում է գտնվում. անգամ հիվանդանոցում բավարար միջոցներ չկան անհրաժեշտ դեղամիջոցներ գնելու համար, իսկ բուժանձնակազմն ամիսներով աշխատավարձ չի ստանում:

Ըստ ռեպորտաժի՝ Հերաթի արվարձաններում բնակվող ընտանիքներն անհավատալի քայլերի են դիմում՝ ընտանիքի անդամներին կերակրելու համար: Ընտանիքներից մեկը վերջերս 500 դոլարով վաճառել է իր 6 ամսական աղջկան՝ մյուս երեխաներին պահելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել