Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը: «Արմենպրես»-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ առաջիկա ժամերին կտարածեն հայտարարություն:

ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը մեկ շաբաթով: Բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, բուժհաստատությունները աշխատում են գերծանրաբեռնված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել