Ես գրեթե բոլոր գործընկերներիս հետ ունեմ լավ հարաբերություններ (Կակեբեում էին սովորացնում ), ում հետ էլ լավ չեմ, ապա թշնամի չեմ, կամ ես նրանց թշնամի չեմ համարում:
Շատ հաճախ նկատում եմ, որ այս կամ այն մարդը ինչ տեսակ թարախ է շնչում դիմացինի հանդեպ, ցանկանում ոչնչացնել նրան: Մի արեք տենց, չի կարելի, Աստծուն դժվար կգա:
Հիմա պատկերացնում եք, որ մենք ապրեինք բարձիթողի իրականության մեջ, ամբողջ օրը իրար կսպանեին, ու հենց այդ ատելությունն ա, որ մեր տունը քանդում ա: Շատերը այդ ատելությամբ են վաստակում, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես է ատելությամբ վաստակածը կարողանում ծամել:
Սա լրագրողների անհամերաշխության մասին: Ընդհանրապեսի մասին:
Ասում ա դարդս քիչ էր, մանկությանս ընկերն էլ ջիպ ա առել: Ու սկսում ա նախանձել:
Հիմա եմ հասկանում, որ մենք ընդհանրապես չունենք համերաշխություն, և մեզ միշտ նեղացրել ու մեզ միշտ էլ ճնշել են մեր մեջի նախանձի, դավաճանի, փողամոլ հաստավիզ ու ժինջիլ կապողների շնորհիվ:
Հասարակ բան, մենք անգամ մեքենաներով իրար զիջելու հասարակ հարգանքը չունենք, ջիպավորը իրեն վերին արտի ցորենն ա զգում, ու տաքսիստին նայում ա այնպես կարծես ինքը անգլիական արքայական տոհմից ա սերված, քննիչը բերման ենթարկվածի աչքերի մեջ 100 դոլարանոցներ ա տեսնում, դատախազը ման ա գալիս թե ոնց կարա փող առնի, տանի շեֆի հետ կիսվի, քաղաքապետը «ուգլ ա ման գալիս» որ շինի, …
Չէ տղերք, մենք կրվում ենք, եկեք չանենք տենց, չի կարելի, ամեն մեկիս փոխվելու ժամանակն ա:
Այսքանի մեջ ամենակարևորը, թե չեք կարողանում դիմացինին լավություն անել, օգնել, ապա մի վնասեք, իսկ երբ չեք վնասում, դուք շատ մեծ լավություն եք անում:
ՀԳ. Ոնց կուզեք հասկացեք, Բաղրամյան 26-ի պատվերով, Կակեբերի պեչատով, Գուրգենիչի գրիչով
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3228602649320?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել