Lurer.com-ը գրում է.

Կոմիտասի անվան թանգարանի շրջապատը մաքրվում է: Անկախ Հայաստանի պատմության մեջ կարծես թե սա միակ դեպքն է, որ թանգարանի փոխարեն ռեստորան է քանդվում, այլ ոչ թե կառուցվում: Այդ ռեստորանի փոխարեն այգի կկառուցվի՝ Կոմիտաս Վարդապետի թանգարանի այգին:

Նշենք, որ թանգարանի գլխավոր ճարտարապետը Արթուր Մեսչյանն է, ում շնորհիվ էլ տարածքը կունենա ակնահաճո տեսք:

Թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտելուն պես ռեստորանի ներկայիս տարածքում ծառատունկ կկազմակերպվի:

Ստորև Lurer.com-ը ներկայացնում է թանգարանի կառուցման աշխատանքների և քանդվող ռեստորանի ընթացիկ լուսանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել