Panorama.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, ով պատահաբար «Rust» ֆիլմի նկարահանումների ժամանակ կրակել է է օպերատոր Գալինա Հաթչինսին, մեկնաբանել է տեղի ունեցած ողբերգությունը։
«Խոսքեր չունեմ փոխանցելու իմ խոր ցավն ու տխրությունը ողբերգական դեպքի կապակցությամբ, որը խլեց Գալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր շատ հարգված գործընկերոջ կյանքը», - գրել է Բոլդուինը Թվիթերում:
Բոլդուինի խոսքով, ինքը համագործակցում է ոստիկանության հետ դեպքի հետաքննության հարցում, ինչպես նաև կապի մեջ է մահացածի ամուսնու հետ, ում ընտանիքին նա առաջարկել է իր աջակցությունը։
«Իմ սիրտը կոտրված է նրա ամուսնու, նրանց որդու և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում և սիրում էին Գալինային», - գրել է Բոլդուինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2021/10/23/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84-%D4%B2%D5%B8%D5%AC%D5%A4%D5%B8%D6%82%D5%AB%D5%B6/2586328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել