Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր գրառումը նվիրել է Չեմպիոնների լիգայում իր ռեկորդներին:

«Էներգիայով լի Չեմպիոնների լիգա: Ես սիրում եմ այս մրցաշարը»,- գրել է պորտուգալացին Instagram-ում՝ կցելով կոլաժ՝ ռեկորդներն արտացոլող թվերով։ Մասնավորապես, 36-ամյա ֆուտբոլիստը հիշեցրել է, որ ՉԼ պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ հանդիպումների քանակով՝ առաջատարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել