Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` oգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սևան-Զովաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` Սևանի հոգեբուժական կենտրոնի մոտ, բախվել են Գեղարքունիքի մարզի 55-ամյա Արթուր Ալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 OD 733 համարանիշի, 26-ամյա Տիգրան Վարդանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 34 SS 061 hամարանիշի և 22-ամյա Վալոդյա Ստեփանյանի վարած «Գազ 2401» մակնիշի 03 US 064 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Մոսկվիչի» ուղևորներ՝ 1-ամյա Մանե Վարդանյանը, 23-ամյա Մերի Վարդանյանը և 15-ամյա Մարի Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-08-21-accident.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել