Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին, ինչպես նախորդ ամիս, 89-րդն է: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ունի 1257 միավոր:

Դասակարգման աղյուսակի առաջատարն անփոփոխ է` Բելգիան: Երկրորդ տեղում Բրազիլիան է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանսիան: Լավագույն տասնյակում են նաև Իտալիան, Անգլիան, Արգենտինան, Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան և Դանիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել