Այսօր youtube կայքւմ տեսա (հղումը http://youtu.be/1sMYJQqH5vE) վիդեո, որում ոստիկանի համազգեստով մի մարդ հրելով մի կողմ շպրտեց տատիկին: Ես հատուկ չասացի մի ոստիական հրեց տատիկին, քանի որ իսկական ոստիկանը նման բան թույլ չէր տա, հակառակը, կպաշտպաներ , որ տատիկին միամիտ չկպնեյին այն խառնաշփոթում և կուղեկցեր ապահով վայր: Ամեն դեպքում մենք տենց ենք մեծացել... նայելով Дядя Степа - милиционер հին ռուսական մուլտֆիլմը, որում ոստիկանի իդեալական կերպարն է նկարագրվում, որին կհավատաս և կվստահես:
Հ.Գ. Չեմ կարող նաև չնկատել, որ վերջերս շատ բան է փոխվել ոստիկանության աշխատանքի մեջ դեպի լավը, բայց արի ու տես հատուկ դեպքեր լինում են, որոնք տարիների ընթացքում արածը մի քանի քայլ հետ են քցում: Ես որպես ՀՀ Քաղաքացի ուզում եմ վստահեմ և հավատամ մեր ոստիկանությանը, անկեխծ շատ եմ ուզում: Քաղաքացին ոստիկանին տեսնելուց պետք է իրեն հպարտ և ապահով զգա հարգելիներս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել