Psymag.am-ը գրում է
Բոբբի Մակֆերինի «Don’t Worry, Be Happy» հանրահայտ երգը լիովին կարող է համարվել այսպես կոչված «պոզիտիվ մտածողության» ջատագովների հիմնը: Նման մտածողության էությունը այն է` եթե մենք սկսենք ընդունել մեզ շրջապատող իրականությունը բացառապես վարդագույն գույներով, ապա կյանքը, ինչ-որ անհայտ կերպով, ինքն իրեն կդասավորվիման մոտեցումը կյանքին շատերի մոտ, արդարացիորեն, բացի հեգնական ժպիտից ոչինչ չի առաջացնում, իսկ Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, նման ժպիտը դեմքներին, հիմնավոր կերպով հերքեցին այդ միֆը: Ավելին, նրանց հետազոտությունները ցույց տվեցին լիովին հակառակ արդյունքներ: Ինչպես պարզվեց, ինքն իրեն դրական արդյունքի մեջ համոզելը ոչ միայն չի նպաստում նպատակի վերջնական դրական արդյունքի հասնելուն, այլ նաև, հաճախ, գիտակցությունը հասցնում է դեպրեսիվ վիճակի: Իրերի նման դասավորվածության պատճառը ամենևին էլ մարդկային հակվածությունը չէ պեսիմիստական տրամադրություններին, այլ մարդկային ուղեղի գործունեության բնական կառուցվածքը: Անցկացված հետազոտության հեղինակները, գիտական Neuron ամսագրում հրատարակած հոդվածում պնդում են, որ մեր կենտրոնական նյարդային համակարգն իր մեջ պահում է ընդունված որոշումների մասին հիշողությունը` այն էլ ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են ընթացիկ նմանատիպ խնդիրների լուծման համար: Մարդու ուղեղի աշխատանքի առանձնահատկությունը, որը բնորոշ է բոլոր պրիմատներին, հանդիսանում է նախկինում ընդունած որոշումներն ու գործողություններն օբյեկտիվ գնահատելու կարողությունը: Նման կարողությունն ընդունված է անվանել ռեֆլեքսիա, և նրա ֆուկցիոնալությունը դրված է գլխուղեղի հետին մասում: Հենց այստեղ է ձևավորվում անհատի սոցիալական վարքը, բնավորության առանձնահատկությունները: Այս թեմայով կատարված փորձը կայանում էր նրանում, որ կապիկներին որոշակի խրախուսանքի դիմաց հանձնարարված էր հետևել էկրանին հայտնվող վառվող կետերին` հայտնաբերելով նրանց հայտնվելու օրինաչափությունները որոշակի կետերում: Էկրանին հայտնվող հետագա իրադարձությունների բարեհաջող գուշակումն ու ճիշտ արձագանքը պարգևատրվում էր քաղցրավենիքներով: Դրա հետ մեկտեղ, փորձարարական ճանապարհով պարզվել էր ուղեղի որոշակի հատվածների ակտիվությունը և ուղեղի այն հատվածը, որը համեմատություն է անում ներկա իրավիճակի և նմանատիպ իրավիճակներում կայացրած որոշումների շնորհիվ նախկինում ստացած անձնական փորձի միջև ու ընդունում տվյալ պահին պահանջվող պատասխանատու որոշումը:
Այսինքն, արհեստական ճանապարհով սեփական նեգատիվ փորձը չնակտելով, նախկինում թույլ տրված սխալների վերլուծությունից հրաժարվելով` մարդը բռնանում է սեփական գիտակցության աշխատանքի բնական մեխանիզմների վրա, և նման կերպ ճգնաժամային իրավիճակ է ստեղծում ուղեղի աշխատանքում, որն էլ իր արտահայտումը գտնում է հոգեբանական դեպրեսիայի տեսքով:
Գոյություն ունի օբյեկտիվորեն հաստատված փաստ. որպեսզի ընդունենք ճիշտ որոշում, պետք է խույս չտալ առաջացող խնդիրներից, այլ փորձել հասկանալ դրանք, վերլուծել նախկինում թույլ տված սխալները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնումը: