Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն հաղթեց «ՌԲ Լայպցիգին» (3-2):

Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Լիոնել Մեսսին: Նա այս մրցաշարում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

Ընդհանուր առմամբ, Մեսսին այժմ 123 գոլ ունի Չեմպիոնների լիգայում: Ավելի հաճախ այս մրցաշարում գոլի հեղինակ է դարձել միայն Կրիշտիանու Ռոնալդուն՝ 136 գոլ:

Բացի այդ՝ 34-ամյա հարձակվողի համար երեկվա գոլերը 39-րդ և 40-րդն էին 2021 թվականին՝ «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կազմում: Նաև իր հաշվին ունի 14 գոլային փոխանցում:

Մեսսիին 12-րդ անգամ նվազագույնը 40 գոլ է խփում մեկ մրցաշրջանում: Նրա անձնական լավագույն ռեկորդը 91 գոլն է՝ 2012 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել