
Replik.am-ը գրում է.
27-ամյա բրիտանուհի Լիզա Պարսելը իր ծանր հիվանդ սիրելիին թանկարժեք նվեր է արել՝ դառնալով նրա երիկամի փոխպատվաստման համար դոնոր: Սա եղել է նրա ամուսնական նվերը իր ապագա ամուսնուն: Լիզայի խոսքերով այս ծանր հիվանդությունը իր ընկերջ մոտ հայտնաբերվել է 2 տարի առաջ: Բժիշկները հայտնել են, որ Լիզայի սիրելիի երիկամը աշխատում է միայն 5 տոկոսով. «Այդ ժամանակ ինձ թվում էր, որ իրավիճակը անելանելի է: Նա նաև կաթված ստացավ, ենթարկվեց մի քանի ծանր վիրահատությունների, ստիպված էր կրկին քայլել սվորել»,-ասել է Լիզան՝ հավելելով, որ այս ամբողջ ընթացքում մեկ վայրկյան չի մտածել նրանից հեռանալու մասին և ստանալով ամուսնության առաջարկը՝ առանց տարակուսելու ընդունել է այն:
«Բժիշկները պնդում էին, որ Լին պետք է վիրահատվի, նրան երիկամի փոխպատաստում է անհրաժետ, քանի որ վիճակը գնալով վատանում էր, իսկ այն բանից հետո, երբ ասացին, որ ես կարող եմ դոնոր լինել, ես միանգամից առաջարկեցի իմ երիկամը: Ցանկացած մարդ կարող է վախենալ այս իրավիճակում, սակայն իմ մոտ ոչ մի կասկած չկար, քանի որ ես դա անում էի իմ սիրելիի համար»,-կիսվել է 27-ամյա Լիզան:Երջանիկ բրիտանացիները ամուսնացան այս տարի հունիսին և այժմ պատրաստվում են վիրահատությանը: Նրանց խոսքերով, իրենց համատեղ 14 տարվա կյանքում ոչ մի վայրկյան չեն բաժանվել իրարից, իսկ այս դժվարությունները ավելի են մտերմացրել իրենց:




