Հոկտեմբերի 19-ը Հայոց զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի օրն է: Կազմավորվել է մարտական գործողություններին զուգահեռ՝ զինանոցում ունենալով ընդամենը մի քանի հակակարկտային հրանոթ: Շնորհիվ Հայաստանի և Արցախի նորանկախ հանրապետությունների ստեղծման և պաշտպանության ակունքներում կանգնած նվիրյալների, ժամանակի ընթացքում այն համալրվել և դարձել է բանակային ամենակայացած զորատեսակներից մեկը՝ իր զինանոցում արդեն ունենալով ոչ միայն մեծ հեռահարությամբ և գերճշգրիտ հրթիռահրտանային ռեակտիվ համակարգեր, այլև բացառիկ մարտական հնարավորություններով օժտված <<Իսկանդեր>> օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր...
Շնորհավորելով զորատեսակի ստեղծման և կայացման գործում իրենց անուրանալի ավանդը բերած նախկին ու ներկա բոլոր հրետանավորներին, միաժամանակ, ուզում եմ հավատալ, որ <<Պատերազմի աստված>> պատվանունը վաստակած Հայոց բանակի հրթիռահրետանային զորքերը դեռ ասելիք կունենան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1358679237881412&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել