1in.am-ը գրում է.

Crimerussia.ru-ի աղբյուրները հերքել են համացանցում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Թուրքիայում իբրև թե վիճաբանություն է տեղի ունեցել «օրենքով գողերի» միջև:
Նախօրեին Թուրքիայում տեղի է ունեցել «գողական գագաթնաժողով», որը հրավիրել էին հանգուցյալ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) ներկայացուցիչները: Հավաքին «գողական» լիազորություններ են շնորհվել միանգամից յոթ գանգստերների: Հավաքին ներկա են եղել Վովա Պուխլին, Մացիկը, Ռոլանդ Շլյապան, Պաատ Մալենկին և ուրիշներ:
Կատարելով իրենց առաքելությունը՝ նրանք հեռանում են, սակայն Պաատը, Ռոլանդը և Պիպան մնում են տեղի հյուրանոցներից մեկում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեստորանը, որտեղ գտնվել են Թուրիքայում մնացած օրենքով գողերը, ներխուժել են թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները և «նրանց պառկեցրել են ասֆալտին»:
Ինչպես ավելի ուշ պարզվել է, ձերբակալության հետևում կանգնած է Ասլան Ուսոյանի հակառակորդներից մեկը՝ Ռովշան Լենկորանսկին, նաև վերջինիս համախոհ Գեորգի Ուգուլավան՝ Տահի մականունով: Աղբյուրի պարզաբանմամբ՝ նրանք երկուսն աշխատում են թուրքական հատուկ ծառայությունների համար՝ որպես «գործակալ»:
Հաղորդվում է, որ հատուկ ծառայությունները բավականին կոշտ են գործել, ուժայինները ձերբակալության փորձի ժամանակ ծեծի են ենթարկել Ռոլանդին:
Հայտնի է նաև, որ Լենկորանսկին և Ուգուլավան այժմ ակտիվ բանակցություններ են վարում Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ՝ առաջարկելով նրանց «աջակցություն» Ասլան Ուսոյանի կլանի դեմ պայքարում, իսկ փոխարենը խնդրում են ապահովել իրենց անխոչընդոտ վերադարձը երկիր:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր սուտ տեղեկատվություն Թուրքիայում «օրենքով գողերի» միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառների և հանգամանքների մասին: Դրանց համաձայն՝ ազդեցիկ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանն իբրև թե վերջապես հնարավորություն էր ստացել դեմ առ դեմ հանդիպել Գելա Կարդավայի հետ, որի հետ նա մի շարք հարցեր է ունեցել լուծելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել