Երիտասարդ կինորատադրողները, բարձր են պահում մեր երկրի պատիվը(PHOTO)Slaq.am-ը գրում է.

Հայաստանում երիտասարդ սերունդը սկսել է նկարահանել ֆիլմեր, որոնք հեղինակություն են բերում մեր երկրին: Հատկապես ուրախալի է, որ երիտասարդների ջանքերով հիմնվում են նոր կինոստուդիաներ, որոնք ճիշտ է իրենց տեխնիկական հագեցվածությամբ մրցակից չեն արտասահմանյան կինոստուդիաներին, սակայն գաղափարներով չեն զիջում: Մի բան հաստատ է, եթե կա գաղափար, ապա տեխնիկական հարցերը լուծելի են: Ներկայացնում են Slaq.am-ի զրույցը «Five+» կինոստուդիայի հիմնադիրներից՝ Նեսո Մանուկյանի հետ, ով այժմ սովորում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

-Նեսո, ե՞րբ է հիմնադրվել Ձեր կինոստուդիան և ովքե՞ր են հիմնադիրները:

-Մեր կինոստուդիան հիմնվեց 2012թ. հունիսին: Հիմնադիրները 5-ն էին, դրա համար էլ ընտրվել է FIVE անունը: Պլյուս նշանը դրվել է պրոգրեսիայի համար, հետագայում նոր երիտասարդներ միանալու նպատակով: Սա մի նախագիծ է, որի շուրջ հավաքվեց 5 կինո սիրող երիտասարդներ: Այս համագործակցությունը դարձավ մեզ համար ճակատագրական: Այժմ մենք արդեն պատրաստ ենք ցանկացած փորձության և վստահ ենք, որ անպայման պատվով դուրս կգանք ցանկացած իրավիճակից:

-Մինչ օրս ի՞նչ նախագծեր եք իրականացրել և ինչ ծրագրեր կան ապագայի համար:

-Մինչ այսօր նկարահանել ենք կարճամետրաժ 4 ֆիլմ: Հաջորդը պատրաստ կլինի շատ շուտով՝ սեպտեմբերի վերջին: Առաջին ֆիլմը մեր ծննդավայր՝ Գյումրու մասին էր: Գոյություն ունի «Love Language» միջազգային պրոեկտ, որի շրջանակներում յուրաքանչյուր երկիր նկարահանում է իր ֆիլմը: Մենք նկարահանեցինք «Love Language»-ը Հայաստանի կեղմից: Հաջորդ աշխատանքը կատարվեց 2012-ի դեկտեմբերին: Մեկ ամսում մենք նկարահանեցինք «Կեղծ իրականություն» ֆիլմը, որը մասնակցեց նաև WEB Ծիրանին: World Vision Հայաստանի հետ համատեղ 2013 թ-ի գարնանը նկարահանեցինք «Վերջին Հույսը» ֆիլմը: Ի դեպ նշեմ, որ ֆիլմի դիտումներն արդեն հասնում է 200.000-ի: Իսկ մեր նոր ֆիլմը շատ շուտով կտեսնեք:

-Ովքե՞ր կարող են դառնալ Ձեր կինոստուդիայի անդմա:

-Մեր կինոստուդիայի անդամ կարող է դառնալ ցանկացած երիտասարդ, ով սիրում է կինոն և ընդհանրապես ցանկանում է նվիրվել արվեստին: Ովքեր կցանկանան դառնալ մեր կինոստուդիայի անդամ կարող են գրել մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել